Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մենք թաքցնելու ոչինչ չունենք, ոչ էլ գաղտնի օրակարգ ունենք

Մենք թաքցնելու ոչինչ չունենք, ոչ էլ գաղտնի օրակարգ ունենք
18.01.2014 | 11:15

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի, Սիրիայի ու Իրանի միջև եռակողմ ծրագիր չկա սիրիական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ: «Այսօր մենք բանակցում ենք Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ, վաղը բանակցելու ենք Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի հետ, դա չի նշանակում եռակողմ համաձայնության առկայություն»,-ասել է Լավրովը: «Մենք թաքցնելու ոչինչ չունենք, ոչ էլ գաղտնի օրակարգ ունենք»՝ հավելել է ՌԴ արտաքին գործերի նախարարը:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ